«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Հայոց պատմության ու քաղաքագիտության դասագրքերում Փաշինյանը մնալու է, որպես «ազգակործան պատուհասի» դասական նմուշ

Հայոց պատմության ու քաղաքագիտության դասագրքերում Փաշինյանը մնալու է, որպես «ազգակործան պատուհասի» դասական նմուշ
26.06.2025 | 13:36

Նիկոլ Փաշինյանը հերթական «թնդանոթի» հարվածն է հասցրել Լևոն Տեր-Պետրոսյանին:

Գիշերը չի քնել, մի լավաշ ստատուս է գրել, այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ԿԳԲ-ի գործակալ: «Հիմնավորումնե՞րը»՝ խնդրեմ.

- ինչ-որ մամուլի հրապարակումներ,

- օդից վերցված հայտարարություն, որ Անկախության շարժումն իրագործվել է ՊԱԿ-ի առաջնորդությամբ,

- «հանրային ընկալում», որ նախագահ է աշխատել ուժեղ նախարարների մոտ,

- փաստական սխալ, որ Ռոբերտ Քոչարյանին

Տեր-Պետրոսյանն է դարձրել նախագահ (իրականում դա արել է Վազգեն Սարգսյանը),

- ինքնիշխանության և անկախության ջատագով է ներկայացնում Վազգեն Սարգսյանին, որ առաջնորդել է հեղաշրջում և իշխանությունը հանձնել Ռոբերտ Քոչարյանին,

- փաստական սխալ, որ մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը չի ցանկացել դուրս գալ տանից: Բազում արևմտյան պաշտոնյաներ ու զեկույցներ հաստատել են, որ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով արգելել են Տեր-Պետրոսյանին տնից դուրս գալ (Պիտեր Սեմնեբի, Համմարբերգի զեկույց և այլն),

- որ մարտի 1-ին հրաժարվել է ընդունել Կաթողիկոսին, ում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նույնպես հռչակել են ՊԱԿ-ի գործակալ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ՊԱԿ-ի մի գործակալը հրաժարվել է ընդունել մյուս գործակալին:

Էստեղ տրամաբանություն գտնելը թողնում եմ ընթերցողին:

Այս բոլոր թեզերը 30 և ավելի տարիներ շարունակ շրջանառվել են՝ սկզբում մոսկովյան ՊԱԿ-ի՝ Հյաստանում ունեցած ազդեցության գործակալների, այնուհետև քոչարյանասերժական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալների կողմից: Նիկոլ Փաշինյանն այսօր համալրեց այդ ազդեցության գործակալների շարքը:

Կամ՝ բացահայտվեց:

Իսկ նրա նկարագրած «հիմնական հատկանիշներն» ընթերցելիս, զուգահեռաբար դիտարկեք Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ու կերպարը:

Ձեր մեջ որոշեք՝ ամբարտավա՞ն է, թե ոչ,

հայհոյախո՞ս է, թե ոչ, մարդկանց ատու՞մ է, թե ոչ, բամբասկո՞տ է, թե ոչ,

անպատասխանատու՞ է, թե ոչ,

վախկո՞տ է, թե ոչ:

Եվ վստահ եմ՝ նրա բերած «հիմնական հատկանիշների» խտացումը կտեսնեք այսօրվա Հայաստանի ղեկավարի մեջ:

Այս ամենն ունի պարզ բացատրություն. Նիկոլ Փաշինյանին ընդամենը հանգիստ չի տալիս, որ ինչքան էլ լողանա, ինչպիսի պլաստիկ վիրահատություն էլ անի, նրա ճակատին դաջված պարտության խարանը չի մաքրվելու, և հայոց պատմության ու քաղաքագիտության դասագրքերում Փաշինյանը մնալու է, որպես «ազգակործան պատուհասի» դասական նմուշ:

Էրիկ ՇԱՄԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ